Ուսանողների հարցազրույցներ` Վեհանուշ Մարդանյան UX/UI դիզայներ

5 րոպե

Հարցազրույց ուսանողի հետ

Ծանոթացե՜ք Վեհանուշ Մարդանյանի հետ։ UX/UI դիզայնի մեր շնորհալի ուսանողը պատմել է իր դասընթացի, դիզայներ դառնալու ընթացքի և այլ մանրամասների մասին։

Եկեք կարդանք Վեհանուշի պատասխաններն ու մոտիվացվենք։

 

FACEBOOK

* Ինչպե՞ս որոշեցիր դառնալ ux/ui դիզայներ

– Անկեղծ ասած՝ երբևէ չեմ մտածել, որ ինչ-որ մի պահի կփորձեմ կյանքս կապել դիզայնի հետ, որովհետև արդեն կյանքիս 27-րդ տարում եմ, ու տենց էլ ուղիղ գիծ քաշել չսովորեցի 🙂 պարզապես չգիտեմ ինչու ինձ միշտ թվացել է, որ գույների աշխարհ մտնելու համար պետք է առնվազն նկարել իմանալ:

Բայց մի տարի առաջ շատ լավ մարդուկ առաջարկեց սովորել միասին ու հանկարծ, ինքս ինձ զարմացնելով, ասացի ըհըն, արի! 🙂

 

* Իսկ ինչպե՞ս ու ինչու՞ընտրեցիր PIXEL IT School-ը

– Բավականին երկար փորփրեցինք, զանգեցինք, հետաքրքրվեցինք և ընտրեցինք PIXEL IT School-ը, որովհետև միանգամից մեծ վստահություն առաջացրեց օրական ուսուցման պլանի հստակ ներկայացումը Պիքսելի կայքում։ Behance-ում տեղադրված էրեխեքի աշխատանքներն ու մենթորների պորտֆոլիները փորփրելն էլ իրենց մեծ դերն ունեցան ընտրության հարցում:)

* Ամենաառաջին բանը, որ մտածեցիր, երբ առաջին օրը եկար PIXEL

– Հին ու նոր աստվածներ, բարդ ա լինելու

 

BEHANCE GALLERY

* Ո՞րն էր դասընթացի ամենասիրելի պահը

– Սիրելի՞։ Երևի երբ երկար նստում ես գործիկի վրա, գիշերոտ, կասկածում, ինքնախարազանմամբ զբաղվում, մտածում` Աստվածներ, կարող ա՞ ավիրել եմ!!!

Իսկ առավոտյան 24/7 Դինայից մանրակրկիտ քոմեննթ ես ստանում, ու հոգիդ ճախրում ա վարդագույն երկինքներում! Չնայած վարդագույն չեմ սիրում:

 

* Օգտագործու՞մ ես ստացած գիտելիքներդ հիմա

– Նոր եմ ավարտել կուրսը ու դեռ առկա աշխատանքին հրաժեշտ տալու փուլում եմ:) Էնպես որ նոր դիզայնոտ գործիկ ստեղծելու համար դեռ գիտելիքներս չեմ օգտագործում:

 

* 3 բառ, որ նկարագրում են դասընթացը

– Եկեք 3 բառը փոխարինենք 3 բառակապակցական արտահայտությամբ: Ասեմ!

 

1․ 24/7 կապ ուսանողի հետ

 

2․ Քթի մազ Դինա` պիքսելների նկատմամբ մաքսիմալ ուշադրությամբ

 

3․ Թույն կոորդինացիա

 

BEHANCE GALLERY

* Եթե քեզնից խորհուրդ հարցնեն PIXEL-ի մասին, առաջինը ի՞նչը կնշես որպես առավելություն

– Մի կետիկ նշեմ, որն ինձ համար չափազանց կարևոր է: Ես մարդ եմ, ով նորմալ ժամանակ չի ծախսի ինչ-որ բանի վրա, եթե չպահանջեն կամ ավելի կոպիտ ասեմ, եթե չբզեն: Պիքսելում մարդկանց մեկ չի դու կավարտես վերջը քո պորտֆոլիոն թե ոչ, ուղղակի եկել ես ժամանակ ծախսելու թե ոչ: Կանգնեցինք սրտացավության ու պահանջկոտության վրա:

 

BEHANCE GALLERY

* Կա՞ ինչ-որ բան, որ կփոխերիր դասընթացների մեջ

– Երևի մի քիչ թիմվորքինգային աշխատանքը կշատացնեի: Տարբեր մարդկանց բազմազան և բազմագույն ճաշակների հետ աշխատելու փորձ կտար դա:  ⁠╹⁠▽⁠╹⁠

 

BEHANCE GALLERY

* Ի՞նչ տվեց քեզ դասընթացը

  • Գույն ստեղծելու հնարավորություն
  • Սիրուն մարդիկ
  • Նոր մասնագիտություն

Ոգեշնչվում ես, երբ 0 վիճակից ստանում ես մի նոր թվային աշխարհ ու դա թեկուզ մի հոգու սրտին մոտ է լինում:

 

BEHANCE GALLERY

* Ի՞նչ սպասելիքներ ունեիր դասընթացից

– Չգիտեմ ինչու՝  ներքին վստահություն կար, որ մենթորական տեսանկյունից ամեն ինչ թույն է լինելու: Իսկ դա ամենակարևորն է:

 

BEHANCE GALLERY

* Արդարացվեցի՞ն դրանք արդյունքում

– Միանշանակ!Մի քանի հատ “միանշանակ”! Եթե թայմ թրավելլեր լինեի ու ժամանակով հետ թռչեի, Pixel-ային որոշումս “միանշանակ” չէի փոխի:

 

BEHANCE GALLERY

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել