5 ցավոտ կողմ ոլորտում, որոնց բախվում են դիզայներները

7 րոպե

Շատերը չեն կարող պատկերացնել, թե ինչ խոչընդոտների են բախվում դիզայներները, թե՛ սկսնակները, թե՛ մասնագետները. Այս բլոգում խոսելու ենք տարբեր 3 ցավոտ կողմերից, որոնց բախվում են դիզայներները:

Սահմանափակ հնարավորություններ սկսնակների համար

Իրականությունն այն է, որ շատ գործատուներ նախընտրում են ավելի փորձառու դիզայներներին: Սա մի կողմից հնարավորությունի չի տալիս կրտսեր դիզայներներին զարգացնել իրենց հմտությունները և հավաքել փորձ, մյուս կողմից դառնում է մոտիվացիայի և մասնագիտական ձգտումների նվազման պատճառ: Իրականում գործատուները շատ հաճախ հաշվի չեն առնում, որ սկսնակ տաղանդները ունեն նոր մտքերի, տարբերվող մոտեցումների մեծ բազա, ինչը թույլ կտա նրանց ստեղծել ավելի յուրահատուկ դիզայն:

Պորտֆոլիոն և աշխատանքի դիմելու հմտությունները

Պորտֆոլիոն այն գործիքն է, որը մասնագետի մասին թողնում է առաջին տպավորությունը: Եվ այն իրականում միայն կատարած աշխատանքների արդյունքի մասին չէ, այն պատմում է մասնագետի հմտությունների, թաքնված էնտուզիազմի, տաղանդի և հետաքրքրվածության մասին: Շատ սկսնակ դիզայներներ դիմում են աշխատանքի առանց ավարտուն պորտֆոլիոյի կամ կարևորություն չեն տալիս դրա բովանդակությանը: Բայց աշխատանքի դիմելաձևի հմտությունները աշխատաշուկայում անչափ կարևոր են: Հենց դրա համար պետք է վերանայել, վերջնականացնել և շատ ուսումնասիրել աշխատաշուկան և դրա չափանիշները՝ մինչ դիմելը որևէ աշխատանքի:

Հմտությունների և փորձի քողարկում

Աշխատանքային շուկայում, որը հաճախ առաջնահերթություն է տալիս փորձին, ոչ թե պոտենցիալին, սկսնակ դիզայները մեծ դեպքերում ստիպված են լինում քողարկել փորձն ու հմտությունները՝ փորձելով հարմարեցնել իրենց պորտֆոլիոն հիմնական չափանիշներին: Սակայն սա հետագայում թե՛ գործատուի, թե՛ դիզայների համար առաջացնում է լուրջ խնդիրներ: Կարևոր է հիշել, որ աշխատաշուկան ուսումնասիրելու, գիտելիքով և էնտուզիազմով զինված լինելու դեպքում ցանկացած մասնագետ էլ կարող է գտնել իր հաջողության ուղին:

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել