Ինչպե՞ս է օգատգործվում ոսկե հատումը դիզայնում

5 րոպե

Ինչպե՞ս է օգատգործվում ոսկե հատումը դիզայնում

Եգիպտացիներն այն օգտագործել են բուրգերը կառուցելու համար, hույներո՝ օգտագործել Պարթենոնի նախագծման համար, Դեն Բրաունը դրա վրա հիմնեց Դա Վինչիի կոդը, դե իսկ դիզայներները այն օգտագործում են անընդհատ․ խոսքը իհարկե ոսկե հատման մասին է։

Այն նաև անվանվում է  Ֆի՝ φ  հույն քանդակագործ Ֆիդիասի անունով։

 

Ի՞նչ է Ոսկե հատումը

Ոսկե հատումը կամ Phi-ն իռացիոնալ թիվ է, որը հավասար է 1,618-ի: Ոսկե հատումը հատվածի բաժանումն էր մասերի, որի դեքում ամբողջ հատվածը հարաբերում է իր մեծ մասին այնպես, ինչպես մեծ մասը հարաբերում է փոքրին : (a+b)/a=a/b։

Ինչպե՞ս հաշվարկել ոսկե հարաբերակցությունը:

Ոսկե հարաբերակցությունը հաշվարկելու համար գծի հատվածը բաժանում եք երկու փոքր մասի: Ավելի երկար մասը (a), որը բաժանված է փոքր մասի (b)-ի վրա, հավասար է (a) և (b)-ի գումարին, որը բաժանվում է (a-ի), հավասար է 1,618: Այս բանաձևը օգնում է ստեղծել ձևեր, դասավորություններ, կառուցվածքներ, լոգոներ և այլն:

Ոսկե հարաբերակցությունը կամ Phi-ն հավասար է. ~ 1.61803398874989484820…

Քանի որ Phi-ն իռացիոնալ է, տասնորդական կետից հետո տեղադրված թվանշանները շարունակվում են ընդմիշտ առանց կրկնվելու:

Ոսկե հարաբերակցությունը և Ֆիբոնաչիի հաջորդականությունը

Ֆիբոնաչիի հաջորդականությունը իրեն նախորդող երկու թվերի գումարն է։ Օգտագործելով Ֆիբոնաչիի օրինաչափությունը՝ հույները մշակեցին ոսկե հատումը՝ հաջորդականության ցանկացած երկու թվերի միջև տարբերությունն արտահայտելու համար:

Երբ Ֆիբոնաչիի թվերը մեծանում են, Ֆիբոնաչիի շարքի հաջորդական թվերի հարաբերակցությունը սկսում է մոտենալ Ոսկե հատմանը:

Արթուր Բենջամինի Ted Talk-ում այս երկու օրինաչափությունների կապի մասին շատ մանրամասն ու գեղեցիկ նկարագրություններ կան։

Ոսկե հատման օրինակներ բնության մեջ ու արվեստում

Ծաղկի թերթիկներ – Ծաղկի թերթիկների թիվը համապատասխանում է Ֆիբոնաչիի հաջորդականությանը, ներառյալ Երիցուկը, որն ունի 34 թերթիկ: Յուրաքանչյուր ծաղկաթերթը դրվում է ծաղկի վրա 0,618034 բ պտույտով: Սա հեշտացնում է արևի լույսի լավագույն ազդեցությունը:

Նկարչություն –Դա Վինչիի «Վերջին ընթրիքը» Ոսկե հատման ցանցերի լավագույն օրինակներից մեկն է

Միքելանջելոյի «Ադամի արարումը» , Ժորժ Սյուրատի բազմաթիվ կտավներ և Էդվարդ Բըրն-Ջոնսի «Ոսկե աստիճանները»

Լոգոներ – Apple, Pepsi, Google,  National Geographic և այլն

Ճարտարապետություն. Բուրգերից ու Պարթենոնից  մինչև Նյու Յորքում ՄԱԿ-ի քարտուղարության շենքը.

Ինչպե՞ս է այն կիրառվում UI UX դիզայնում և ոչ միայն

Անթերի UI UX դիզայնը պարտադիր է կայքերում: Արդյո՞ք կայքի դիզայնը նույնպես հետևում է Ոսկե հատման օրինաչափությանը: Այո,այո, և մեկ անգամ այո։

Թեև կան դրա կիրառման բազմաթիվ ձևեր, որոնք կարող եք ներառել, եկեք կենտրոնանանք ամենակարևոր ասպեկտների վրա, թե ինչպես օգտագործել Ոսկե հատումը դիզայնում:

Տառատեսկներ և հիերարխիա

Ենթադրենք՝ պետք է պարզել ձեր կայքի տառաչափը: Առաջին բանը ձեր տեքստային մասի համար հիերարխիա ստեղծելն է՝ անկախ տեքստի երկարությունից: Ոսկե հատումը կարող է օգտագործվել րոպեների ընթացքում՝ հիերարխիան պարզելու համար: Օրինակ, եթե ձեր հիմնական տեքստի չափը 12 px է, և եթե այն բազմապատկեք 1.618-ով, կստանաք 19.416, որը կլինի վերնագրի տեքստի ճիշտ չափը:

Գրավիչ UI դիզայն

ինչպե՞ս կարող է դիզայնի ոսկե հարաբերակցությունը օգտագործվել ձևերի դասավորությունը բարելավելու համար: Վերցրեք մի էջ, որն ընդգծում է բովանդակության բլոկը: Սահմանեք չափերը․ Վերցրեք 960 px լայնության ցանկացած դասավորություն, բաժանեք այն 1,618-ի և կստանաք 594, որը կլինի դասավորության բարձրությունը:

Լոգոյի մշակում

Ձեր բրենդի ինքնությունը ստեղծելու առաջին հիմնարար պահանջը ձեր լոգոն ունենալն է: Ձեր բիզնեսի համար լոգո ստեղծելիս կարող եք օգտագործել ոսկե հատումը՝ համաչափ պատկեր ստանալու համար։ Օգտագործելով ոսկե հատման  բանաձևը՝ դուք կարող եք հեշտությամբ ստեղծել մինիմալիստական և ներդաշնակ չափումներով լոգո, որոնք դառնում են ձեր ապրանքանիշի ինքնության մի մասը:

Կերպարների ստեղծում

Եթե Վերածննդի դարաշրջանի մեծ արվեստագետները կարող են դա անել, ի՞նչը կարող է խանգարել մեզ օգտագործել Ոսկե միջինը պատկերի կոմպոզիցիայի համար: Դուք կարող եք օգտաործել ոսկե պարույրը պատկերների վրա՝ ներդաշնակությունն ու հավասարակշռությունը ստուգելու համար:

Մի խոսքով

Դիզայնում ոսկե հատումը ամենուր է։ Օգտագործեք այն ձեր դիզայններում՝ գրագետ, պրոֆեսիոնալ ու հավասարաչափ վիզուալներ ստանալու համար։

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել