Ընթեռնելիություն. Տողի օպտիմալ երկարություն

5 րոպե

Ընթեռնելիություն. Տողի օպտիմալ երկարություն

Յուրաքանչյուր տողում ճիշտ քանակությամբ նիշեր ունենալը ձեր տեքստի ընթեռնելիության բանալին է:

Բազմաթիվ UX հետազոտություններ  ցույց են տալիս, որ տեքստի երկար տողերը սովորաբար ընկալվում են օգտվողների կողմից որպես վախեցնող և ճնշող:

Բանն այն է , որ տեքստի չափազանց երկար տողերի հանդիպող օգտվողներն ավելի հավանական է, որ խուսափեն տեքստը կարդալուց:

Հետևաբար, քանի որ ընթեռնելիությունը նվազում է, ավելի շատ օգտվողներ չեն կարողանում  լիովին հասկանալ ապրանքի կամ ծառայության առավելությունները և այդպիսով որոշում են, որ տվյալ պրոդուկտը կամ ծառայություն չի բավարարի իրենց կարիքները:

Այս հոդվածում մենք կքննարկենք հետևյալը.

  • Տեքստի տողերի երկարության և ընթեռնելիության ընդհանուր սկզբունքներ
  • Ինչպես են չափազանց երկար տողերը բացասաբար ազդում էլեկտրոնային առևտրի օգտատերերի վրա
  • Էլեկտրոնային առևտրի կայքերի և հասանելիության խնդիրների համար տեքստային տողի օպտիմալ երկարությունը

Ո՞րն է նիշերի միջին թիվը

Յուրաքանչյուր տողում ճիշտ քանակությամբ նիշ ունենալը ձեր տեքստի ընթեռնելիության բանալին է:

Տողերի երկարության և ընթեռնելիության որոշ հիմնարար ուսումնասիրություններ իրականացվել են քսաներորդ դարի կեսերի շվեյցարացի գրաֆիկ դիզայներ Էմիլ Ռուդերի կողմից:

Ռուդերը եզրակացրեց, որ հիմնական տեքստի համար տողի օպտիմալ երկարությունը 50–60 նիշ է յուրաքանչյուր տողում՝ ներառյալ բացատները («Typographie», E. Ruder):

Այլ աղբյուրներ ենթադրում են, որ ընդունելի է մինչև 75 նիշ: Իրականում հայերենի դեպքում թիվը փոքր-ինչ կարող է տատանվել՝ հաշվի առնելով բառերի երկարությունը, բայց միջինում տողը կրկին մինչև 75-80 նիշ է ցանկալի ներառի։

Որո՞նք են այս միջակայքը խախտելու բացասական կողմերը:

Առաջին հերթրին, եթե տեքստի տողը չափազանց երկար է, ընթերցողի աչքերը դժվարությամբ կկենտրոնանան տեքստի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ տողի երկարությունը դժվարացնում է չափել, թե որտեղ է սկսվում և ավարտվում այն: Ավելին, կարող է դժվար լինել մեծ պարագրաֆի դեպքում շարունակել կարդալ նույն տողը։

Իսկ եթե տողը շատ կարճ է, աչքը պետք է շատ հաճախ հետ գնա՝ կոտրելով ընթերցողի ռիթմը: Չափազանց կարճ տողերը նաև հակված են սթրեսի ենթարկել ընթերցողներին՝ ստիպելով նրանց սկսել հաջորդ տողից մինչև ընթացիկը ավարտելը (հետևաբար բաց թողնելով հնարավոր կարևոր բառերը):

Պարզվում է, որ ենթագիտակցական միտքը էներգիա է ստանում հաջորդ տող անցնելիս (եթե դա շատ հաճախ չի լինում. տես վերևում գտնվող կետը): Ամեն նոր տողի սկզբում ընթերցողը կենտրոնացած է, բայց այդ ուշադրությունը աստիճանաբար մաշվում է տողի տևողության ընթացքում («Typographie», E. Ruder):

Ինչպե՞ս են տեքստի չափազանց երկար տողերը բացասաբար ազդում էլեկտրոնային առևտրի օգտագործողների վրա

Թեև պատկերները, տեսանյութերը, gif-երը և այլ բովանդակություն կարևոր դեր են խաղում էլեկտրոնային առևտրի օգտատերերի՝ ապրանքներն ու ծառայությունները գնահատելու ունակության մեջ, շատ օգտատերերի համար տեքստը կարևոր գործոն է որոշումների կայացման գործընթացում:

Անշուշտ, կայքի տեքստի կարևորությունը մեծապես կախված է դիտարկվող ապրանքից կամ ծառայությունից, բայց այնուամենայնիվ, նույնիսկ եթե տեքստն այնքան էլ կարևոր չէ որոշակի ապրանքների համար, կայքի համար որպես ամբողջ տեքստը միշտ կարևոր դեր է խաղալու, օրինակ՝ FAQ հատվածը, վճարման հատվածը, գրանցման հատվածը և այլն։

Այնուամենայնիվ, երբ տեքստը դժվար է կարդալ տողերի երկարության պատճառով, օգտվողները շատ ավելի քիչ են ցանկանում զբաղվել տեքստով կամ պայքարում են արդյունավետ կարդալու համար:Օգտվողները անմիջապես վերադառնում են նախորդ էջ, երբ հասնում են էջ, որը ներառում է երկար տողեր տեքստեր, քանի որ նրանք պարզապես չեն ուզում անհանգստանալ՝ փորձելով երկար կարդալ տեղեկատվությունը:

 

Այսպիսով՝

Տողերի երկարությունը առանցքային դեր ունի ինչպես զուտ վիզուալ բալանսավորման, այնպես էլ գրագետ UX-ի և ծառայության կամ պրոդուկտի հաջողության համար։ Խուսափեք չափազանց երկար և չափազանց կարճ տողերից։

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել