Սեմինար Երևանի Պետական Համալսարանում` UX/UI դիզայնի արդիականությունը և հեռանկարը

5 րոպե

Ինչու՞ բուհեր

2023-ի մեր կարոևոր ձեռքբերումներից էր համագործակցությունը հայաստանյան բուհերի հետ։ Համագործակցության հետ կապված մեր պատկերացումների կենտրոնում ուսանողներին որակյալ, ճիշտ ինֆորմացիա տալու ցանկությունն էր՝ դիզայնի և ՏՏ ոլորտի մասին։

ԵՊՀ-ի հետ համագործակցության արդյունքը UX/UI դիզայնի արդիականությունը և  հեռանկարը թեմայով սեմինար-քննարկումն էր, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին։

 

Սեմինարի ընթացքը

Սեմինարի ծրագիրը կազմվել էր կենդանի օրինակների և մեր սեփական փորձի հիման վրա, ինչը ընթացքը էլ ավելի հետաքրքիր ու տրամադրող դարձրեց։

Սեմինարը վարում էր PIXEL IT School-ի և PIXEL IT COMPANY-ի հիմնադիր տնօրեն Դիանա Հակոբյանը, ով ավելի քան 10 տարի մասնագիտացած է դիզայնի ոլորտում և համագործակցում է հայաստանյան ու միջազգային մի շարք առաջատար ընկերությունների հետ։

Սեմինարը սկսեցինք UX/UI դիզայնի պարզաբանմամբ,խոսեցինք մասնագիտության նպատակի, պատմության և առանձնահատկությունների մասին։

Արդիականությունից մինչև հեռանկար

Ինչպես և սեմինարի վերնագիրն էր հուշում, դասընթացի հիմնական թեման UX/UI դիզայնի արդիականության և հեռակարի քննարկումն էր։

Ուսանողների հետ փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ է լուծում մասնագիտությունը մեր օրերում։ Քննարկեցինք նաև մասնագիտության հնարավոր զարգացումն ու հեռանկարը ապագայում՝ զուգահեռներ տանելով արհեստական բանականության բերած մարտահրավերների հետ։

Սեմինարը հիանալի հնարավորություն էր՝ ուսանողների հետ շփման, հավաստի ինֆորմացիա հասցնելու և քննարկման համար։

Սեմինարների շարքը հայաստանյան բուհերում կլինի շարունակական։

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել