2023 թվականի թրենդները տիպոգրաֆիկայում

5 min read

November 28, 2023

3D տառատեսակներ

Եռաչափ պատկերների լայն տարածման հետ մեկտեղ տառերի եռաչափ տեքստը կշարունակի լինել նորաձև նաև գալիք տարվա ընթացքում։ Էֆեկտի գլխավոր նպատակը առավել իրատեսական, շոշափելի և պատկերավոր դիզայնն է․ դրանով էլ ավելի արագ է ստացվում ասելիքը փոխանցել դիտողին։ 3D տառատեսակներով ասելիքը հասնում է միանգամից՝ լի էքսպերսիայով և նոր շնչով։

Նուրբ, բայց նաև հին ոճ

Հաստատ այս տարի ևս շատ եք հանդիպել այսպես կոչված թրենդային հնաոճությանը տառատեսակների մեջ։ Այսինքն հին ոճ, որը հաղորդում է դիզայնին վեհ, էլեգանտ, վինտաժային տեսք։ Դիզայնը ավելի ուժեղ, ընդգծված և բարձր արտահայտել 2023-ին ևս կարող եք հենց անտիկվար տառատեսակներով։

Art Nouveau կամ ուղղակի՝ մոդեռն տառատեսակներ

Տառատեսակները աչքի են ընկնում անհավասար տարրերով, որոնք կարող են ընդգծել դիզայնի նոր, ժամանակակից տեսքը։ Ավանդական, անընդհատ օգտագործվող տառատեսակներին փոխարինող մոդեռն տարբերակները նախընտրելի են ինտերֆեյսների համար, քանի որ նոր, բայց և պարզ տեսք կհաղորդեն դրանց:

Դեֆորմացված տառատեսակներ

Վերցնել հայտնի տառատեսակները և դեֆորմացնել դրանք․ տարօրինակ է հնչում, բայց հաստատ արժի փորձել 2023-ին՝ տառատեսակներ ընտրելիս։ Դեֆորմացված տառատեսակները օգնում են ստեղծել այնպիսի էֆեկտ, ասես դիտողը նայում է կոտրված, հալվող, լողացող կամ շարժվող տառերի․ պատկերացնու՞մ եք՝ ինչ գաղափարներ է կարելի արտահայտել նման տառատեսակներով։

Թեթև sci-fi

Ինովացիոն տեխնոլոգիաների շունչը միանգամից կզգաք՝ նայելով տառատեսակին։ “Դյունա”-ից, Տեսլա մակնիշից և NFT աշխարհում լայն տարածում գտնելուց հետո sci-fi տառատեսակները կշարունակեն թրենդային լինել նաև 2023-ին։

Սեղմված տառատեսակներ

Թրենդային կլինեն նաև շատ փոքր միջտառային հեռավորություն ունեցող տառատեսակները։ Տարիներ շարունակ նման տառատեսակները ուղղակի անհրաժեշտություն էին թերթերում վերնագրերը չտողադարձելու, ամբողջությամբ տեղավորելու համար։ Այժմ սեղմված էֆեկտը կօգտագործվի որպես ավելի քիչ դատարկ տարածություն ունենալու միջոց, երբ կա դրա անհրաժեշտությունը։

Արտահայտիչ, բնական տառատեսակներ

Էմոցիոնալ, մանրակրկիտ և իսկական․ այս տառատեսակները միտված են դիտողին համոզել, որ պրոդուկտը ստեղծվել է մանրակրկիտ աշխատանքով։ Տառատեսակները, որոնք թողնում են ձեռագրի տպավորություն, հենց այս նպատակներն էլ հետապնդում են ամենից առաջ։ Մի քիչ ավելի էքսպրեսիա, դրամատիկ երանգներ և վերջ՝ նոր թրենդը պատրաստ է։

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել