Փոլ Ռենդը 20-րդ դարի ականավոր դիզայներ
Փոլ Ռենդը 20-րդ դարի ականավոր դիզայներներից է, ով ահռելի ներդրում ունի դիզայնի՝ բիզնեսի հետ փոխկապակցման զարգացման գործում։
Դեռահասության տարիքից սկսած՝ Փոլը նկարում էր ցուցանակներ իր հոր խանութի համար և հենց այս շրջանում տեղի ունեցավ առաջին ծանոթությունը դիզայնի հետ։ Ամսագրերում պատանի փոլը կարդաց բաուհաուսի և ժամանակի ականավոր դիզայներների մասին, սկսեց հետաքրքրվել դիզայնի պատմությամբ, ինչը դարձավ ուղենշային հետագա կարիերայի համար։
Փոլը սովորեց ԱՄՆ-ի դիզայն դասավանդող հայտնի համալսարաններից մեկում, իսկ 30-ականների վերջին սկսեց հայտնիության ուղին, երբ կատարեց առաջին գովազդային դիզայնները՝ Directions, Apparel Arts, Esquire և այլ ամսագրերի շապիկների համար։
Կորպորատիվ դիզայնումնրա առաջին խոշոր պատվերը 1952 թվականին էր՝ դիզայն՝ Olivetti իտալական գրամեքենաների գովազդի համար։
Փոլ Ռենդը առաջինը հասկացավ
Փոլ Ռենդը առաջինըհասկացավ, որ դիզայնը բիզնեսում ոչ միայն պետք է լուծի էսթետիկայի խնդիրը, այլև նպաստի բիզնեսի առաջխաղացմանը։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ դիզայնը պետք է համակարգված լինի լինի բիզնեսի զարգացման գաղափարախոսության հետ, դրանք պետք է լինեն մեկ ամբողջություն, որպեսզի զարգացումը լինի համընթաց։
Այս գաղափարախոսությունը Ռենդը ամբողջացրել է իր 2 գրքերում “Դիզայների արվեստը” և “Դիզայն․ քաոս և ձև”։ Կարող եք գտնել և կարդալ գրքերի անգլերեն կամ ռուսերեն տարբերակներ, հայերեն ցավոք դեռևս թարգմանված չեն։
International Business Machines (IMB)
Եկեք այժմ ծանոթանանք նրա նախագծերից մեկին՝International Business Machines (IMB)։
: Նա ստեղծեց ընկերության լոգոյի առաջին տարբերակը 1956 թվականին, և հետագայում այն մի քանի անգամ կատարելագործեց՝ ավելացնելով նոր լուծումներ։
Իսկ որո՞նք էին դիզայնը բիզնեսին համապատասխան դարձնելուն ուղղված փոփոխությունները՝
Սկզբում դիզայները փոքր-ինչ փոխեց IBM-ի պատկերանշանը. նա փոխարինեց Beton Bold տառատեսակը City Medium-ով: Սա ընկերության խորհրդանիշին տվեց ավելի հստակ, ամուր և կայուն տեսք, ինչպիսին որ գաղափարախոսությունն էր։
Հայտնի կապույտ գծերը
1972 թվականին տեղի ունեցած փոփոխությունների ժամանակ Ռանդը ընկերության տարբերանշանին ավելացրեց հայտնի կապույտ գծերը։ Սպիտակ և կապույտ լոգոն սկսեց ունենալ շատ ավելի դինամիկ և ժամանկակից տեսք: Բացի այդ, նորարարության շնորհիվ տեսողականորեն նվազեց լայն M տառի անհամաչափությունը այլ տառերի նկատմամբ։
Ռանդը մշակել է 8 և 13 կապույտ գծերով ձևավորումներ տարբեր տեսակի կորպորատիվ արտադրանքների և տպագրության տարբեր տեսակների համար:
1981թ.-ին Փոլ Ռենդը IBM-ի ներքին հաղորդակցության համար ստեղծեց ռեբուսի լոգոն՝ աչք (անգլերենում համահունչ I-ի հետ), մեղու (B) և M տառը: Հետագայում այն օգտագործվեց գովազդային պաստառի համար։
Կատարված բոլոր փոփոխությունները Ռենդը համապատասխանեցնում էր բրենդի գաղափարախոսությանը։ Սա հենց այն է, ինչ անւոմ է այսօր դիզայնը բրենդների ահմար։ Սա դիզայնի պատմության նոր սկիզբ էր, որ հիմնեց Փոլ Ռենդը։