Հանդիպում-քննարկում դիզայնի և հոգեբանության մասին Ռիմա Խաչատրյանի հետ

5 րոպե

Հոգեբանությունից մինչև դիզայն մտածողություն

Հենց այս վերնագիրն ուներ մարտի 22-ին PIXEL IT School-ում տեղի ունեցած անվճար հանդիպում-քննարկումը ավագ պրոդուկտ դիզայներ, UX/UI դիզայնի դասախոս Ռիմա Խաչատրյանի հետ։

Ուսուցողական հանդիպում-քննարկումը նվիրված էր հոգեբանության և դիզայնի կապին, այս երկու մասնագիտությունների միջմասնագիտական կապերին ու այն խնդրին, թե ինչպե՞ս է հոգեբանությունն արտահայտվում դիզայն մտածողության տարբեր փուլերում։

Ի՞նչ քննարկեցինք սեմինարների ընթացքում

Քննարկման թեման ամփոփում էր հոգեբանության և դիզայնի կապը՝ հետաքրքիր ու իրական օրինակներով ներկայացնելով թեման ներկաներին։ Հագեցած ու արդյունավետ քննարկման արդյունքը ջերմ, ընկերական ու ակտիվ մթնոլորտում անցած զրույցներն էին։ Միասին քննարկեցինք

 

  • Դիզայն մտածողություն, դրույթները
  • Հոգեբանության և դիզայն մտածողության կապը
  • Cognitive bias (ճանաչողական կողմնակալությունը դիզայնում)
  • Հարցեր թեմայի վերաբերյալ

Սեմինարի արդյունքները

Սեմինարը մեծ մոտիվացիա ու ոգի տվեց մասնակիցներին՝ շարունակել սովորել ու բացահայտել անսահման հետաքրքիր դիզայնի աշխարհը։

Հոգեբանության հետ դիզայնի կապի մասին քննարկումները դիզայնով հետաքրքրվողների համար աշխատանքին նորովի մոտենալու, այլ կողմից դիզայների աշխատանքը բացահայտելու հնարավրոություն տվեցին։

Նման թեմաներով քննարկումները կլինեն շարունակական։

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել