Դիզայն-հակադիզայն․ հանդիպում քննարկումներ Դավիթ Վարդանյանի հետ

5 րոպե

Սեմինար-քննարկումներ

Մեր սեմինար-քննարկումներին միշտ մասնակցության մեծ ակտիվություն ենք ունենում։ Առանձնահատուկ ակտիվություն ունեցանք  դիզայն-հակադիզայն թեմաով սեմինարի ժամանակ․ այնքան, որ մենք ունեցանք 2 հանդիպում՝ բոլոր ցանկացողներին հնարավրություն տալու համար։

2 քննարկումների ընթացքն էլ հագեցած էր, ջերմ ու լի՝ մնայուն և ուսուցողական մտքերով։ Դիզայնի մասին խորը զրույցներն ու հնչած կարծիքները ապահովեցին սեմինարների ակտիվ ընթացքը։

Քննարկվող թեմաները

Սեմինարների ընթացքում մանրամասն խոսեցինք դիզայն և հակադիզայն հասկացությունների մասին՝ տալով դրանց սահմանումները, քննարկելով ու բանավիճելով դրանց շուրջ։ Զրույցը սկսեցինք նախ դիզայնի ընդունված սահմանումները տալով և դրանց մասին կարծիքներ լսելով, ինչին հաջորդեցին հակադիզայնի, ոչ տարածված ըմբռնումների և ուղղությունների մասին զրույցները։

Քննարկման կենտրոնում էին նաև հետևյալ թեմաները՝

 

  • Դիզայն մտածողություն և կառուցվածք,
  • Ձևը՝ (ֆորման) որպես արժեհամակարգ,
  • Ռացիոնալիզմը՝ որպես պրոֆեսիոնալիզմի հիմք կարևորագույն թեմաները

Ի՞նչ տվեց սեմինարը

Սեմինարների քննարկումները, փորձի փոխանակումը և մասնագիտական շփումները հիանալի միջավայր և հնարավորություն էին դիզայներների և ոլորտով հետաքրքրվող բոլոր մարդկանց համար։ Մեզ համար մեծ ոգևորություն էր տեսնել նման ակտիվ մասնակցություն սեմինարներին։ Անհամբեր կսպասենք հետագա շփումներին դիզայն համայնքի հետ։ Վստահ ենք՝ դիզայնի մասին նման քննարկումները կունենան պարբերական  բնույթ։

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել