Ինֆոգրաֆիկա․ տեղեկատվությունը՝ վիզուալի միջոցով

5 րոպե

Ինֆոգրաֆիկա․ տեղեկատվությունը՝ վիզուալի միջոցով

Ամենայն հավանականությամբ լսել եք այս տերմինի մասին։ Բայց եթե անգամ չեք լսել, հաստատ գոնե մեկ անգամ պատրաստել եք որևէ պրեզենտացիա, գրաֆիկական պատկեր կամ թեկուզ՝ դիագրամ՝ ինֆորմացիան ավելի տպավորիչ ներկայացնելու համար։ Այն , ինչ արել եք դուք, կոչվում է ինֆոգրաֆիկա։

Ինչու՞ է պետք այն

Ապացուցված փաստ է, որ ինֆորմացիան շատ ավելի լավ է տպավորվում, երբ ներկայացված է վիզուալ պատկերների միջոցով։ Հիշեք ձեր համալսարանական պրեզենտացիաները, կամ այն, թե ինչպես է տպավորվել դասախոսի կազմած վիզուալը՝ որպես ինֆորմացիա։ Ինֆոգրաֆիկան ծառայում է վիզուալ ամփոփելու քննարկվող թեմայի բովանդակությունը՝ էսթետիկ, համակարգված և գրագետ պատկերների միջոցով: Եթե ինֆոգրաֆիկան հետաքրքիր է և գրավիչ, դիտողը Այս կերպ ստացողը չի ձանձրանա և ուշադրություն կդարձնի ներկայացված ինֆորմատիկային, հետևաբար շատ ավելի արագ ու արդյունավետ կֆիքսի այն։

Մենք միշտ ավելի մոտիվացված ենք լսում որևէ տեղեկատվություն, եթե այն ունի պատկերային, վիզուալ հատված։

Ի՞նչ տեսակներ ունի

Գոյություն ունեն ինֆոգրաֆիկայիի մի քանի տեսակներ՝

 

  • Վիճակագրական. Դրանք այն տարբերայներն են, որոնք պարունակում են աղյուսակներ, գրաֆիկներ կամ տեսողական տարրեր, որոնք թույլ են տալիս ներկայացնել  տեղեկատվությունը: Այն սովորաբար բավականին ինտուիտիվ է ընթերցողի համար:
  • Ժամանակագրական ինֆոգրաֆիկա. Դրանք պատրաստվում են իրադարձությունները նշելու ժամանակային գծով:
  • Հակաինֆոգրաֆիկա. Սա համեմատություններ անելու, բնութագրերը, առավելությունները կամ թերությունները ցույց տալու տեսողական միջոց է:
  • Աշխարհագրական ինֆոգրաֆիկա. Այս տարբերակը օգտագործվում է քարտեզի վրա գտնվող վայրերի մասին տեղեկություններ տալու համար (պատմական փաստեր, առողջական տվյալներ և այլն):

Գրավիչ Ինֆոգրաֆիկա կազմելու համար պարտադիր չէ լինել դիզայներ։ Բայց կարևոր է հիշել, որ միշտ պետք է ձգտել կոկիկ, գեղեցիկ ու համակարգված վիզուալի, որովհտև դա լավ ու հիշվող աշխատանքի հիմքն է։

Ի՞նչ կայքերից օգտվել

Այսօր կան բազմաթիվ կայքեր, որ կօգնեն ձեզ լավ ինֆոգրաֆիկա ստանալ։

Ներքևում թվարկենք դրանցից մի քանիսը՝

Canvahttps://www.canva.com/ 

Piktocharthttps://piktochart.com/ 

Vismehttps://www.visme.co/ 

Prezihttps://prezi.com/ 

Venngagehttps://venngage.com/ 

Google Slideshttps://www.google.com/slides/about/ 

և այսպես շարունակ։

 

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել