Ինչպե՞ս դիզայնը մուտք գործեց բիզնես։ Փոլ Ռենդի պատմությունը

Ինչպե՞ս դիզայնը մուտք գործեց բիզնես։ Փոլ Ռենդի պատմությունը

2 min to read

Ինչպե՞ս դիզայնը մուտք գործեց բիզնես։ Փոլ Ռենդի պատմությունը

Փոլ Ռենդը 20-րդ դարի ականավոր դիզայներներից է, ով ահռելի ներդրում ունի դիզայնի՝ բիզնեսի հետ փոխկապակցման զարգացման գործում։

 

 

Դեռահասության տարիքից սկսած՝ Փոլը նկարում էր ցուցանակներ իր հոր խանութի համար և հենց այս շրջանում տեղի ունեցավ առաջին ծանոթությունը դիզայնի հետ։ Ամսագրերում պատանի փոլը կարդաց բաուհաուսի և ժամանակի ականավոր դիզայներների մասին, սկսեց հետաքրքրվել դիզայնի պատմությամբ, ինչը դարձավ ուղենշային հետագա կարիերայի համար։ 

 

Փոլը սովորեց ԱՄՆ-ի դիզայն դասավանդող հայտնի համալսարաններից մեկում, իսկ 30-ականների վերջին սկսեց հայտնիության ուղին, երբ կատարեց առաջին գովազդային  դիզայնները՝ Directions, Apparel Arts, Esquire և այլ ամսագրերի շապիկների համար։ 

Կորպորատիվ դիզայնումնրա առաջին խոշոր պատվերը 1952 թվականին էր՝ դիզայն՝ Olivetti իտալական գրամեքենաների գովազդի համար։

 

Փոլ Ռենդը առաջինըհասկացավ, որ դիզայնը բիզնեսում ոչ միայն պետք է լուծի էսթետիկայի խնդիրը, այլև նպաստի բիզնեսի առաջխաղացմանը։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ դիզայնը պետք է համակարգված լինի լինի բիզնեսի զարգացման գաղափարախոսության հետ, դրանք պետք է լինեն մեկ ամբողջություն, որպեսզի զարգացումը լինի համընթաց։ 

Այս գաղափարախոսությունը Ռենդը ամբողջացրել է իր 2 գրքերում “Դիզայների արվեստը” և “Դիզայն․ քաոս և ձև”։ Կարող եք գտնել և կարդալ գրքերի անգլերեն կամ ռուսերեն տարբերակներ, հայերեն ցավոք դեռևս թարգմանված չեն։ 

Եկեք այժմ ծանոթանանք նրա նախագծերից մեկին՝International Business Machines (IMB)։

 : Նա ստեղծեց ընկերության լոգոյի առաջին տարբերակը 1956 թվականին, և հետագայում այն ​​մի քանի անգամ կատարելագործեց՝ ավելացնելով նոր լուծումներ։ 

Իսկ որո՞նք էին դիզայնը բիզնեսին համապատասխան դարձնելուն ուղղված փոփոխությունները՝

Սկզբում դիզայները փոքր-ինչ փոխեց IBM-ի պատկերանշանը. նա փոխարինեց Beton Bold տառատեսակը City Medium-ով: Սա ընկերության խորհրդանիշին տվեց ավելի հստակ, ամուր և կայուն տեսք, ինչպիսին որ գաղափարախոսությունն էր։ 

1972 թվականին տեղի ունեցած փոփոխությունների ժամանակ Ռանդը ընկերության տարբերանշանին ավելացրեց հայտնի կապույտ գծերը։ Սպիտակ և կապույտ լոգոն սկսեց ունենալ շատ ավելի դինամիկ և ժամանկակից տեսք: Բացի այդ, նորարարության շնորհիվ տեսողականորեն նվազեց  լայն M տառի  անհամաչափությունը այլ տառերի նկատմամբ։ 

Ռանդը մշակել է 8 և 13 կապույտ գծերով ձևավորումներ տարբեր տեսակի կորպորատիվ արտադրանքների և տպագրության տարբեր տեսակների համար:

1981թ.-ին Փոլ Ռենդը IBM-ի ներքին հաղորդակցության համար ստեղծեց ռեբուսի լոգոն՝ աչք (անգլերենում համահունչ I-ի հետ), մեղու (B) և M տառը: Հետագայում այն ​​օգտագործվեց գովազդային պաստառի համար։

 

Կատարված բոլոր փոփոխությունները Ռենդը համապատասխանեցնում էր բրենդի գաղափարախոսությանը։ Սա հենց այն է, ինչ անւոմ է այսօր դիզայնը բրենդների ահմար։ Սա դիզայնի պատմության նոր սկիզբ էր, որ հիմնեց Փոլ Ռենդը։

Tigranuhi

Այլ նորություններ

play Ի՞նչ է UX դիզայնը

Թութորիալներ

Ի՞նչ է UX դիզայնը