Ժամանակակից դիզայն։ Ուղղություններ, որոնք ամենապահանջվածն են աշխարհում։

Ժամանակակից դիզայն։ Ուղղություններ, որոնք ամենապահանջվածն են աշխարհում։

2 min to read

Ժամանակակից դիզայն։ Ուղղություններ, որոնք ամենապահանջվածն են աշխարհում։

Ի՞նչ մասնագիտություններ է ներառում ժամանակակից դիզայնի ոլորտը և ի՞նչ կրթություն կամ հմտություններ են անհրաժեշտ դրանք սովորելու համար։

Այս բլոգում որոշեցինք զետեղել դիզայնի այն հիմնական ուղղությունները, որոնք մեր ժամանակներում ամենից պահանջվածն են։ Մենք սկսենք թվարկել, իսկ դուք ծանոթացեք և գտեք ձեզ ավելի հոգեհարազատը։


Գրաֆիկ դիզայն
Դիզայնի այս ուղղության միջոցով ստեղծվում են պատկերներ, որոնք միտված են ուշադրության կենտրոնում դնել պրոդուկտ, ծառայություն կամ որևէ եղելություն։ Գրաֆիկ դիզայնի միջոցով ստեղծվում են՝

տարբերանշաններ և բրենդի ինքնություն,
գովազդային վիզուալ բովանդակություն,
փաթեթավորում,
թվային բովանդակություն սոցցանցերի համար

ինչպես նաև տպագրական նյութեր, գրքեր և ամսագրեր
և այլն:

Թվարկվածները հուշում են, որ գրաֆիկ դիզայնը չի սահմանափակվում մեկ ոլորտի հետ աշխատանքով։ Ընդ որում՝ այն չի սահմանափակում ոչ միայն ոլորտը, այլև դրա ներսում ստեղծագործ միտքը։ Բրենդինգում, փաթեթավորման մեջ և սոցցանցերի դիզայն կատարելիս, դուք ունենում եք ստեղծագործելու ազատություն։ Մասնագիտության գլխավոր առավելությունը հենց ստեղծարարության մեջ է։


Վեբ դիզայն
Վեբ դիզայները IT մասնագետ է՝ օժտված տեխնիկական և կրեատիվ մտածողությամբ։ Նա պատասխանատու է կայքերի արտաքին տեսքի ու դրանց ֆունկցիոնալության համար։

կայքեր
բլոգներ
ինտերնետ-խանութներ
գովազդային էջեր և լենդինգներ

Վեբ դիզայնը ինտերակտիվ է՝ այսինքն ամեն օր մարդիկ փոխազդեցության մեջ են մտնում, այն աշխատանքի և վերջնարդյունքի հետ, որ կատարել է վեբ դիզյաները։ Հենց սա է պատճառը, որ վեբ դիզայների աշխատանքը ոչ միայն առնչվում է էսթետիկայի և մարքեթինգի հետ, այլև մարդու հարմարավետության և կայքից օգտվելու վարքագծի, հոգեբանության ուսումնասիրության հետ։ Հետաքրքիր է , որ վեբ դիզայնի դեպքում չկա մասնագիտության առավելագույնին հասնելու շեմ․ այսինքն մասնագետը անդադար կարող է նորը ստեղծել և բացահայտել, քանի որ ամեն օր նոր հորիզոններ է բացում համացանցը այս մասնագիտության համար։


UX/UI դիզայն
Որքան էլ անդրադարձել ենք մասնագտությանը, այնուամենայնիվ ամենից պահանջվածների մեջ չնշել չենք կարող։
UX/UI դիզայները պատասխանատու է հավելվածների և կայքերի հարմարավետության և ինտերֆեյսի համար։ Այս մասնագիտության ամենահետաքրքիր կողմը այն է,որ դիզայները աշխատում է ոչ միայն բիզնեսի առաջխաղացման համար, այլև օգնում է մարդկանց ստանալ էջից կամ հավելվածից մաքսիմալ լավ տպավորություն և փորձառություն։ Սա մասնագիտություն է , որ տալիս է հնարավորություն թվային աշխարհը դարձնել ոչ միայն ավելի գեղեցիկ, այլև ավելի հարմարավետ։
Իսկ այստեղ կարող եք ծանոթանալ մեր UX/UI դիզայնի դասընթացի ուսանողների աշխատանքներին` https://bit.ly/3KDi4ud :


Motion Դիզայն
Պահանջվածների թվում միանշանակ նաև Motion դիզայնն է։ Motion դիզայները մասնագետն է, ով ստեղծում է անիմացիաներ գրաֆիկաների կամ իլյուստացիաների համար։ Նրա առաջադրանքը ստեղծելն է շարժվող օբյեկտներ, որոնք կկենդանացնեն, շարժում կհաղորդեն գրաֆիկական պատկերին ու իլյուստրացիային՝ գրավելով ավելի մեծ ուշադրություն պրոդուկտի վրա։ Մասնագիտության ամենահետաքրքիր կողմը իր բազմապրոֆիլությունն է․ այսօր կարող եք աշխատել անիմացիայի կամ որևէ վիդեոխաղի վրա, վաղը՝ որևէ ինտերֆեյսի համար անիմացիաներ ստեղծել․ չեք ձանձրանա հաստատ։


Տառատեսակների դիզայն (Typography design)
Այս մասնագիտությամբ դիզայները աշխատում է գրաֆիկ դիզայնին համակցված՝ դրա առանձին ենթաճյուղի՝ տառատեսակների հետ։ Առհասարակ տառատեսակները դիզայնում հաղորդակցության հիմքն են։ Տառատեսակների դիզայները փորձում է տառերի ճիշտ ընտրության, տառաչափերի և դրանց համադրության միջոցով հնարավորինս էֆեկտիվ դարձնել ասելիքի փոխանցումը։

Սրանք ժամանակակից դիզայնի ուղղություններից ընդամենը 5 ամենապահանջվածներն էին, շարքը կունենա շարունակություն։ Կարևոր է ընտրել արդիական մասնագիտություն, սակայն առավել կարևոր է սիրել և հաճույք ստանալ աշխատանքից։

 

 

Tigranuhi

Այլ նորություններ

play Ի՞նչ է UX դիզայնը

Թութորիալներ

Ի՞նչ է UX դիզայնը