5 միջոց՝ կրեատիվությունը զարգացնելու համար

5 միջոց՝ կրեատիվությունը զարգացնելու համար

2 min to read

5 միջոց՝ կրեատիվությունը զարգացնելու համար

💡 Մտածել մի բան, որ միաժամանակ կլինի նոր, հետաքրքիր ու տարբերվող․ կարճ ասած՝ ունենալ կրեատիվ մտածողություն ու գաղափարներ։
Հնարավո՞ր է մարզել և զարգացնել ստեղծարար մտածողությունը։ 🤔
Միանշանակ հնարավոր է։
🚀Կրեատիվ մտածողությունը զարգացնելու բազմաթիվ միջոցներից մենք 5 կարևոր տարբերակներ ենք առանձնացրել, և առաջարկում ենք սկսել փորձել հենց այսօրվանից։

1․ ✨Մի սպասեք մեծ մոտիվացիայի․ գաղափարի մասին պետք է մտածել շարունակաբար։
Այլ կերպ ասած՝ պետք չէ նստել ու սպասել ոգեշնչման գալուն։ Կրեատիվ գաղափարների ետևում անընդհատ մտածելն է՝ առանց գերբնական ոգեշնչման հետ լուրջ հույսեր կապելու։ Անընդհատ ուսումնասիրելը, ոլորտում հաջողած մասնագետների աշխատանքներին հետևելը և ամենօրյա չափաբաժնով աշխատանքի լավ օրինակներ դիտելը ոգեշնչման աղբյուրներ են, որ կձևավորեն, կզարգացնեն գեղագիտական ճաշակը ու ստեղծագործ մտածողությունը։

2․ 🌿Տրամադրող դարձրեք աշխատանքային միջավայրը։
Կրեատիվ գաղափարների մասին շատ ավելի հեշտ է մտածել, երբ շրջակայքը տրամադրող է և էսթետիկ։ Փորձեք ստանալ ձեզ համար առավելագույն չափով հաճելի աշխատանքային տարածք։ Տանը կամ աշխատասենյակում ցանկալի կահավորանք ու դետալներ, աշխատանք սիրելի այգուց կամ սրճարանից, կամ էլ ուղղակի գեղեցիկ տեսարան պատուհանից․ էական չէ, կարևորը դա դառնա ձեր և նոր գաղափարների հանդիպման սիրելի վայրը։

3․ 🧘‍♀Ֆիզիկական վարժություններ կատարեք։

Առողջ մարմնում առողջ հոգի, հետևաբար նաև առողջ ու թարմ գաղափարներ։ Ֆիզիկական ակտիվությունը միտքը մարզելու և նոր գաղափարներ հղանալու լավագույն միջոցներից է։ Փնտրեք ձեզ համապատասխան ակտիվության ձև՝ մարզվել, քայլել, վազել, հեծանիվ վարել, լողալ և այլն։ Սրանք բոլորը էներգիայի և կրեատիվ գաղափարների աղբյուրներ են։
Այստեղ կարող եք տեսնել մի քանի պարզ ֆիզիկական վարժություն՝ աշխատանքից րոպե ընդմիջելու և կատարելու համար՝ https://www.youtube.com/watch?v=tzIJfCMBBRs ։

4.⚡️ Ուշադրություն դարձրեք բոլոր՝ անգամ աննշան թվացող գաղափարներին։

Հաճախ մտքերը, որ թվում են մեզ անիմաստ կամ աննշան, ուղղակի մշակման կարիք են ունենում։ Դրա համար մի անտեսեք ոչ մի գաղափար ու փորձեք զարգացնել, ճիշտ օգտագործել դրանք։Կարող եք սկսել նման թափառող մտքերը գրի առնելուց ու համակարգելուց։ Որոշ ժամանակ անց նոր գաղափարների պաշար կունենաք։

5. 👀Հաճախ նայեք, թե ինչ է կատարվում ձեր շուրջ

Սա արեք տանը, աշխատավայրում, քայլելիս, սրճելիս և միշտ։ Նայելն ու ուսումնասիրելը դարձրեք սովորություն ամենուր և աստիճանաբար կնկատեք, թե ինչպես է ամենասովորական երևույթը որևէ կարևոր մտքի հիմք դառնում։

😊Սրանք միայն մի քանիսն էին այն բազմաթիվ միջոցներից, որոնք կարող եք դարձնել սովորություն՝ կրեատիվ մտածողությունը զարգացնելու համար։
📈Առաջարկում ենք նաև լսել բնական կրեատիվը ճիշտ և ամբողջությամբ օգտագործելու մաիսն հայտնի տնտեսագետ Թիմ Հարֆորդի մոտիվացիոն ելույթը՝ TED գիտաժողովներից մեկում՝ https://www.youtube.com/watch?v=yjYrxcGSWX4

Չմոռանանք նաև մի փոքր զվարճանալ՝ անցեք այս հարցաշարը՝ պարզելու համար, թե ինչքանո՞վ եք օգտագործում ձեր կրեատիվ մտածողությունն այս պահին ՝👇🏻

https://www.mindtools.com/pages/article/creativity-quiz.htm

Տիգրանուհի

Այլ նորություններ