Պոստերների զարգացման 10 փուլերը

5 րոպե

Ամեն ինչ սկսվեց լիթոգրաֆիկ պոստերներից (1880-1895թթ.)

Լիթոգրաֆիայի (վիմագրության) զարգացման հետ ստեղծվեցին առաջին պոստերները։ Դրանք ունեին 3 հիմնական գույն՝ կապույտ, կարմիր և դեղին։
Շրջանի վառ օրինակներ են ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Շերեի աշխատանքները, ով կարիերայի 30 տարիների ընթացքում նկարել է շուրջ 1000 պոստերներ։

Հետո եկավ պոստերների “Belle Epoque”-ն (1890-1900թթ․)

Ֆրանսիական կաբարեներից մինչև իտալական օպերա և նորաձևություն, անգլիական գրական միջավայրից ու իսպանական կորիդայից մինչև գերմանական տոնավաճառներ։ Զգացի՞ք շունչը։ Հենց այս եռացող կյանքն էլ պատկերվեց պոստերներին՝ դառնալով դրանց հիասքանչ դարաշրջանը։

Ապա հերթը պոստերների նոր դարաշրջանինն էր (1900-1914թթ․)

Սա շրջան էր, երբ ստեղծվեցին ժամանակակից գովազդային պաստառներ հիշեցնող պոստերներ։ Կիրառվեցին պարզ, բայց հումորային պատկերներ՝ ուշադրությունը գովազդի վրա սևեռելու նպատակով։

Պոստերների ճակատագիրը փոխվեց I համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1919թթ․)

Պրոպագանդա, պատրիոտիզմի և դրամահավաքների կոչեր, պայքար թշնամի երկրներին դեմ, հետո էլ՝ բոլշևիկյան հեղափոխություն։ Մի խոսքով՝ պոստերների թեման այս շրջանում պատերազմն էր և հեղափոխությունը։ Ընդամենը 2 տարվա ընթացքում միայն Ամերիկայում ստեղծվեցին շուրջ 2 միլիոն պոստերներ։

Հաջորդեց ամբողջովին նոր շրջան՝ անցումը գրաֆիկական դիզայնի (1919-1938թթ․)

Սա կարևոր շրջան էր․ գրաֆիկ դիզայնում առաջին փորձերը արվեցին։ Մյուս կողմից մոդեռնիզմը բուռն դրսևորումներ ունեցավ՝ ֆուտուրիզմ, կուբիզմ, դադաիզմ, դրա հետ միասին՝ Բաուհաուս։ Մի խոսքով ոսկե շրջան՝ պոստերների սիրահարների համար։

Բայց վրա հասավ II համաշխարհային պատերազմն ու դրա հետևանքները (1939-1950)

Այս անգամ ռադիոյի ու հեռուստատեսության առկայությունը կիսում են պոստերների՝ պրոպագանդայի գործիք լինելու հոգսը։ Հնեց այս շրջանում էր, որ նախ սովետական միությունում,ապա ողջ աշխահրհում տարածվում են նաև լուսանկար-պոստերները։

Նոր կյանքն ու ոճը պոստերներում (1946-1965)

Վառ գույներ ու խաղարկային ոճ՝ մասսայական ուշադրությունը պրոդուկտի վրա կենտրոնացնելու համար։ 50-ականների պոստերները նոր կյանքի ու պահանջների արտահայտողներն էին։

Հետո 60-ականներն էին և ընդվզման արվեստը

60-ականների բողոքն ու ընդվզումը արտահայտվեցին սյուրռեալիստական, փոփ-արտ կամ էքսպրեսիոնիստական պոստերներում։ Պոստերներին հայտնվեցին նաև ռոք խմբերի ու սիրելի արտիստների ալբոմների իլյուստրացիաները։

Պոստմոդեռնիզմի պոստերները (1970-1989)

Պոստմոդեռնիստական ոճը դարձավ տիրապետող՝ արդեն գրաֆիկական նոր լուծումներով ստեղծվող պոստերների համար։

Պոստերները 1990-ից մինչև այսօր

Չնայած պոստերների դերը այսօր նույնը չէ, ինչ 100 տարի առաջ, բայց դրանք շարունակում են առանձին տեղ գրավել արվեստում՝ փոխանցելով ժամանակի շունչը։

Պատմական փուլերին ծանոթանալուց հետո առաջարկում ենք նաև ծանոթանալ Պոստերների միջազգային պատկերասրահին։ Այն գտնվում է Բոստոնում(ԱՄՆ), բայց բոլոր ցուցանմուշները ներկայացված են նաև կայքում, որ կտեղադրենք ստորև։ Պատկերասրահում են պահվում ամենատարբեր ժամանակների ու հեղիանկների ավելի քան 10․000 օրիգինալ պոստերներ, որոնք բոլորը նաև վաճառվում են։

🚀 Ուղևորվեք պոստերների պատկերասրահ այս հղումով՝ https://www.internationalposter.com/about-the-gallery/

Վերջին նորությունները

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվել