Ե՞րբ և ո՞վ ստեղծեց Figma-ն

Ե՞րբ և ո՞վ ստեղծեց Figma-ն

3 min to read

Մենք պարբերաբար անդրադառնում ենք Figma-ին, դրա առանձնահատկություններին ու  plugin-ներին, բայց բաց ենք թողնում ստեղծման պատմությունը։
Այս հոդվածով եկեք ծանոթանանք այն մարդկանց հետ, որոնց շնորհիվ կայքերի և հավելվածների դիզայն ստանալը նոր որակի և մատչելիության բերվեց

 

Եթե կարճ՝ Figma-ն վեբ կայքերի ու հավելվածերի դիզայն ստանալու գործիք է (ինչպես Adobe XD-ն կամ Sketch-ը), որը նաև ունի հնարավորություն նախագծերի վրա կատարել թիմային աշխատանք, հաղորդակցվել գործընկերների հետ նախագծի շուրջ և առհասարակ հեշտ համակարգել պրոյեկտի շուրջ աշխատանքը։

 

blog post PIXEL IT School FIGMA

 

Եվ այսպես՝ Դիլան Ֆիլդ։ Սա անունն է այն մարդու, ով սկսեց ստեղծել Figma-ն 20 տարեկանում։ Երբ ծրագիրը արդեն գործարկվեց Ֆիլդը ընդամենը 24 տարեկան էր։

 

Նախքան ծրագրավորմամբ տարվելը, Ֆիլդը ընտրել էր դերասան դառնալու ուղին, հետո՝ համալսարանում տարվել քաղաքագիտությամբ և վերջապես գտել իրեն՝ աշխատելով որպես ինժիեներ և ծրագրավորող Linkedin-ում և Flipboard-ում։

 

Բայց ինչպե՞ս սկսեց ամեն ինչ։

Բրաունի համալսարանում (ԱՄՆ) սովորելու տարիներին Ֆիլդը ծանոթանում է Էվան Ուելլես անունով ծրագրավորողի հետ և երկուսով որոշում են սկսել ստարտափ՝ 100․000 դոլար ֆոնդով տենդերին մասնակցելու համար։ Երկուսի նպատակը բյուջետային դրոններ նախագծելն էր, ինչը, սակայն կիսատ մնաց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Դրոնների փոխարեն որոշում են ստեղծել Ֆոտոշոփի անալոգային տարբերակը, քանի որ Դիլանը տարված էր դիզայնով, իսկ Էվանը՝ աշխատում էր համակարգչային գրաֆիկայի տեխնիկական մասի հետ Pixar-ում։

 

Ո՞րն էր գլխավոր մտահոգությունը

Առաջին խնդիրը , որ նկատել էին ուսանողները, Adobe-ի ինտերֆեյսի բարդ և շփոթեցնող լինելն էր, ինչպես նաև նույն ֆայլի վրա թիմային աշխատանք կատարելու հնարավորության բացակայությունը։ Սա այն էր, ինչ Google-ը արդեն հաջողությամբ կիրառում էր իր աշխատանքային հարթակներում (docs, sheets, finances և այլն)։ Այն հնարավորություն էր տալիս մարդկանց աշխատել միևնույն նախագծի վրա միաժամանակ, հետևել միմյանց աշխատանքի ընթացքին, տեղեկանալ դրանից և գլխավորը՝ քննարկումներ կատարել հենց ֆայլի ներսում։ Մի խոսքով՝ սա աշխատանքի ընթացքը հեշտացնելու տարբերակ էր, որից զրկված էին դիզայնի ոլորտի աշխատողները և նրանց գործատուները։
Հենց սա էլ դրդեց Դիլանին և Էվանին սկսել թիմային աշխատանքը համակարգող խմբագրիչի կառուցումը՝ նախատեսված դիզայներների համար։ Նախագծի համար նրանք ֆինանսական աջակցություն ստացան 2012 թվականին։

 

 

Ստեղծման ընթացքը

 

Սկզբում Figma-ն պետք է ծառայեր նկարներ մշակելուն:
Սակայն ստեղծման ընթացքում շեշտը փոխվեց և դրվեց վեկտորային գրաֆիկայի վրա։
Figma-ի արտաքին տեսքի ողջ պատասխանատվությունը Դիլանը վերցրել էր իր վրա, և գլխավոր բանը, որ ցանկանում էր՝ ունենալ գործիքների  հնարավորինս պարզ դասավորություն և չծանրաբեռնված մենյու։ Դրա համար նա Icon-ները հնարավորինս տեսանելի և բաց տեղադրեց՝ խուսափելու համար անընդհատ բացվող մենյուներից, որոնք  անիմաստ կրկնակի են դարձնում դիզայների անելիքը։

Մինչ այսօր Դիլանի կողմից ստեղծված ինտերֆեյսը որևէ հիմնային փոփոխություն չի կրել։

 

blog post PIXEL IT School FIGMA

 

Գործարկումը

 

Figma-ն գործարկվեց 4 տարի անց՝ 2016 թվականին։ Թիմային աշխատանք կատարելու հնարավորություն տվող ծրագիրը միանգամից լայն տարածում գտավ հատկապես վեբ դիզայներների շրջանում։ Ծրագրի տարածման և հայտնիության պիկը COVID19 համավարակի սկիզբն էր, երբ ընկերությունների գերակշիռ մասը ամբողջ աշխարհում անցավ հեռավար աշխատանքի։

Figma-ն այսօր էլ շարունակում է մնալ ամենից հարմարավետ և պահանջված աշխատանքային ծրագրերից մեկը դիզայնի ոլորտում։ Ծրագրի թարմացումների, փլագինների և թուլերի մասին մենք պարբերաբար ունենում ենք հրապարակումներ սոցիալական մեդիայի մեր հարթակներում (Facebook, Instagram, Telegram և YouTube)․ միացեք մեզ՝ ոլորտ նորությունները բաց չթողնելու համար։

 

blog post PIXEL IT School FIGMA

Տիգրանուհի

Այլ նորություններ